Foto

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը նոր հնարավորություններ է բացում․ Կոշտա

Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը մեծ հեռանկարներ է ստեղծում Տրանսկասպյան երթուղու զարգացման համար։

Ըստ ԱՊԱ-ի, այս մասին ղազախական Silk Way հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

«Ապրիլին կայացած ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում մենք համաձայնեցինք արագացնել Միջին միջանցքի զարգացումը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նույնպես նոր հնարավորություններ է բացում։ Սա մեծ հեռանկարներ է ստեղծում Ասիան Եվրոպայի հետ կապող և Սև ծով ելք ապահովող Տրանսկասպյան երթուղու լիարժեք զարգացման համար», – նշել է Կոշտան։