Foto

Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության խորացումը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ կառավարությունից։

Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցեր։

Նրանք նաև ընդգծել են, որ հատուկ ուշադրություն են դարձնում արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համատեղ նախագծերին, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության խորացմանը։