Դեկտեմբերի 5-ին, ժամը 15։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում այրվում է խոտի դեզ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:29-ին, մարվել՝ 16:41-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անասնագոմ։









