Հայկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ: Հարցը քվերակության դրվեց Կառավարության այսօրվա նիստում
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ»,-ասվում է որոշման մեջ:
«Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, հանցավորության դեմ պայքարը մեզ համար առաջանահերթություն է և ուզում եմ ընդգծել, որ այս բոլոր հարցերը լուծելիս որևէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքները և օրինականության մյուս երեսը: Մենք պետք է 100 տոոկսով ապահովենք օրինականությունն ու իրավունքի գերակայությունը: Ես հույս ունեմ, որ Քննչական կոմիտեն հենց այս տրամաբանությամբ կգործի Ձեր ղեկավարության օրոք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հայկ Գրիգորյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար:
Vesti.am









