Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները տատանվում են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,21 տոկոսով, մեկ բարելի դիմաց հասնելով 57,05 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի հունվարյան մատակարարումներն աճել են 0,04 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 63,81 դոլարով:
Vesti.am