Սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով Մարսելում գտնվող Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ։
Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Մարսելի հետ Հայաստանի բարեկամական երկարամյա առնչությունները, ինչպես նաև Մարսելի քաղաքապետի և քաղաքային խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։
Անդրադարձ է կատարվել Երևանի և Մարսելի միջև 2025 թվականի մայիսին ստորագրված համագործակցության վերաբերյալ փաստաթղթի շրջանակում երկու քաղաքների միջև գործակցության ընդլայնման հնարավորություններին ու նախանշվող արդյունավետ ծրագրերին։