Foto

Մբապե․ Ֆրանսիական ֆուտբոլի պատմության մեջ Զիդանը միակն է, որն ունի գրեթե ամեն ինչի իրավունք

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է լուրերը, որ 2026թ․ աշխարհի առաջնությունից հետո ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում Դիդիե Դեշամին փոխարինելու է Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող, Արքայական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

«Պետք է թույլ տալ մարզիչին ավարտել աշխատանքը առավելագույն առողջ մթնոլորտում։ Գիտեմ, թե հիմա ում մասին են բոլորը խոսում ազգային թիմի հաջորդ մարզիչի հարցով։ Զիդանին ոչ ոք չի մերժի։ Եթե նա լինի հաջորդ մարզիչը՝ հրաշալի է։ Մեկ այլ մարզիչն էլ լավ կլինի։ Բայց ֆրանսիական ֆուտբոլի պատմության մեջ Զիդանը միակն է, որն ունի գրեթե ամեն ինչի իրավունք»,- Մբապեի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։

Ավելի վաղ Դեշամը հաստատել էր, որ աշխարհի առաջնությունից հետո կհեռանա Ֆրանսիայի հավաքականից։