Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սարդարպատ գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և պահում է թմրանյութ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում սեպտեմբերի 11-ին նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 25 բույս և շուրջ 1 կգ 400 գրամ կանեփի չորացված զանգված։
61-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։