Foto

Ալեն Սիմոնյանը Ոսկեպարում ցույց է տվել այն սահմանը, որտեղով անցնում է սահմանազատված կետը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի եկեղեցի այցելելուց հետո շտապել է Ոսկեպար ու տեսանյութ հրապարակել՝ ցուցադրելով եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որը ևս թշնամու սահմանից շատ քիչ հեռավորության վրա է գտնվում։


«Սա Ոսկեպարի հայտնի եկեղեցին է։ Հիշո՞ւմ եք, որ աղմուկ էին բարձրացնում եկեղեցու շուրջ։ Պետությունն այն հիմա վերանորոգում է, այն գործում է և մարդիկ գալիս են, որոնք որ ճանապարհով անցնում են։ Այստեղ կարելի է մոմ վառել»,- հրապարակած տեսանյութում հայտարարել է Սիմոնյանը։

Նա նաեւ մատնացույց է արել սահմանազատված կետը։

«Սահմանազատված կտորն է, որտեղ մեր սահմանապահներն են կանգնած։ Եկեղեցուց մոտավորապես 200 մետր այն կողմ անցնում է սահմանազատված տարածք։ Այստեղ կան նաև տներ։ Այս ճանապարհով, որ գնում ենք Վրաստան, հաճախ անցնում ենք այստեղով և նույն հատվածն է։ Կարող եք ինքներդ գալ և տեսնել»,- ասել է Սիմոնյանը։

Ըստ ամենայնի՝  քպականները մոռացել են Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպարում տեղի ունեցած փակ հանդիպումները, որի ժամանակ բնակիչները կտրուկ անհնազանդություն էին հայտնել ու Փաշինյանը հայտարարեց հետքայլի մասին։