Foto

ԱԱ. Մանվել Խնձրցյանը պարտվեց օլիմպիական չեմպիոնին

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը չհաղթահարեց  1/8 եզրափակիչի արգելքը:

61 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը մրցեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Զաուր Ուգուեւի հետ եւ պարտվեց 0:11 հաշվով:

Մանվել Խնձրցյանը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 6:1 հաշվով հաղթել էր իտալացի Սիմեն Վինչենցո Պերոդուին:

Քիչ հետո քառորդ եզրափակիչի գոտեմարտի կմասնակցի 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը: Եվրոպայի չեմպիոնի մրցակիցը կլինի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ադրբեջանցի Կանան Հեյբատովը: