Foto

Նավթի գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում  են: Այդ մասին վկայում են առևտրի տվյալները, փոխանցում է Gazeta.ru-ն:

«WTI» տեսակի նավթի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել  է 0,11 տոկոսով՝ մինչև 56,87 դոլար մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսների գինն աճել  է 0,16  տոկոսով, մինչև 63,59 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Vesti.am