Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ չի բացառում մոտ ապագայում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը: Այդ մասին նա ասել է բելառուսական «Беларусь 1»-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Ես չեմ բացառում, որ ինչ-որ փուլում մենք կլինենք ԵԱՏՄ անդամ: Կարծում եմ, որ այդ որոշումը Մոլդովայի համար ճիշտ կլինի»,-ասել է երկրի ղեկավարը:
Դոդոնը նշել է, որ որոշումը պետք է կայացնի Մոլդովայի ժողովուրդը:
«Մենք հանրաքվե կանցկացնենք, և թող ժողովուրդն ասի, թե ինչպես է պատկերացնում իր ապագան»,-հավելել է նախագահը:
Vesti.am