• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Եթե ես թուրքերից, ադրբեջանցիներից չեմ փախել, իրենցից հաստատ չեմ փախչի. Արթուր Սարգսյան



Հենց հիմա գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացնում ինձ կալանավորելու թույլտվություն ստանալու համար, միջնորդության հիմնավորման մեջ գրած է՝ նոր հանցանք կատարելը, փախուստը, թաքնվելը,  խոչընդոտելը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8–ին, ՔԿ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

«Նախ, հանցանք չի եղել, որ նոր հանցանք լինի, «փախուստ թաքնվել» բառերը ես շատ ծանր եմ տանում, որովհետև 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ ես համայնքի ղեկավար էի, ի պաշտոնի Սիսիան համայնքի ղեկավարը պետք է մնա համայնքում և լինի կազմակերպչական ղեկավար որպես շտաբի պետ և որպես չորս երեխա ունեցող ազատվում եմ առաջնագծում լինելուց։ Ես կամավոր, ինքնակամ, հոկտեմբերի յոթին գնացել եմ առաջնագիծ։ Եթե ես թուրքերից, ադրբեջանցիներից չեմ փախել, իրանցից 100% չեմ փախչի։

Երկրորդ հիմքը, ամսի 25-ին բոլորը տեսաք Հայաստանում Սրբազան պայքարի աջակիցների տներում եղավ խուզարկություններ, նույն խուզարկությունները եղավ մեր տանը։ Արդեն երկու շաբաթ անցել է, եթե ես փախուստի ցանկություն ունենայի, սեկտս բաց է, տոմսի փող ունեի, կարող էի տոմս առնեի և գնայի։

Եվ երրորդը, հիմնավորումը խոչընդոտելն է. ես 14 օր է՝ գտնվում եմ ազատության մեջ և եթե տիկին դատախազը մի հատ հիմք ունենար, որ ես այս 14 օրվա մեջ խոչընդոտել եմ, ինքը բնականաբար մեղադրանքի մեջ կներկայացներ։ Այս պահին այն միջնորդությունը, որ այնտեղ ներկայացնում է և որով պիտի գա այստեղ, հետո գնա դատարան, ինձ կալանավորեն, ես դրա մասին ասեցի, որ այս ամեն ինչը անհիմն է»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Ազգային ժողովն այսօր 62 կողմ 0 դեմ ձայներով համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելուն։  Ավելի վաղ ԱԺ–ն համաձայնություն էր տվել նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։

Հիշեցնենք, որ պատգամավորին առնչվող միջնորդագրերը վերաբերում են ՔԿ–ի ներկայացրած «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքին, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հրապարակվել են նաև գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրություններ։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապանին վերադարձնելու հայց է ներկայացրել դատարան


    ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը


    ՊՆ-ն պարզաբանում է՝ ինչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով


    Ոսկերիչների փողոցը փակ կլինի


    Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում


    Բժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ Պապոյան


    Արքայազն Հարրին ցանկանում է ֆիլմ նկարահանել արքայադուստր Դիանայի մասին


    Նյու Յորքում քննարկվել են COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները


    Հանդիպում՝ ԱԺ-ում․ քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցեր


    Վթարային ջրանջատում կլինի

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]