• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Եթե Սամվել Կարապետյանը կձևավորի ուժ և քաղաքական հայտ կներկայացնի, ես միայն ու միայն կողջունեմ. Գառնիկ Դանիելյան



Կլինի Սամվել Կարապետյանը, կլինի մեկ ուրիշը, ազնիվ հայորդի, որը կձևավորի ուժ և նաև քաղաքական հայտ կներկայացնի, ես միայն ու միայն կողջունեմ դա։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 8–ին, ՔԿ–ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԱԾ մեկուսարանից Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել, որտեղ խոսել է նոր ուժի ձեւավորման անհրաժեշտության մասին։

Հարցին՝ ձևավորվող ուժի մասին որևէ տեղեկություն ունեք, նա պատասխանեց. «Տեղեկություն չունեմ, ենթադրում եմ, որ ռեպրեսիաները առաջին հերթին կախված էին իր աջակցող հայտարարության հետ։

Ես ողջունում եմ իր հայտարարությունը, որովհետև անկոտրում հայի տեսակ է, և կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը հնարավորություն, ներուժ և նաև խարիզմա ունի, իրեն հավատացող հազարավոր մարդիկ։

Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ իմ և իմ գործընկերների անունից, մենք որևիցե մեկին, որը ազնիվ կմտնի այս պայքարի մեջ, ոչ նախանձելու, ոչ խանդի տեսարաններ սարքելու, ոչ առավել ևս քարկոծելու կամ վատաբանելու խնդիր չունենք։

Մեզ թիրախավորել են, մեզ ինչ ասես չեն ասել, բայց էլի մենք գտնվել ենք մեր բարձրունքի վրա, և ես ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ չկա նման խնդիր, մենք միայն ու միայն կողջունենք, եթե առողջ ուժեր հանդես գան, որոնք իրապես ազնիվ նպատակներ ունեն։ Ես կարծում եմ, որ այդ ազնիվ նպատակները ունի Սամվել Կարապետյանը և իր թիմը»,–ասաց նա։

Գառնիկ Դանիելյանը նկատեց, որ եթե այսպես շարունակվի, այն բոլոր մեծահարուստ մարդիկ, որոնք ունեն ունեցվածք, այդ ունեցվածքը բաժին է ընկնելու թուրքերին։ 

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապանին վերադարձնելու հայց է ներկայացրել դատարան


    ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը


    ՊՆ-ն պարզաբանում է՝ ինչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով


    Ոսկերիչների փողոցը փակ կլինի


    Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում


    Բժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ Պապոյան


    Արքայազն Հարրին ցանկանում է ֆիլմ նկարահանել արքայադուստր Դիանայի մասին


    Նյու Յորքում քննարկվել են COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները


    Հանդիպում՝ ԱԺ-ում․ քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցեր


    Վթարային ջրանջատում կլինի

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]