Foto

Սերենա Ուիլիամսին մեղադրել են խթանիչ օգտագործելու մեջ

Ամերիկյան թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը նոր սկանդալի էպիկենտրոնում է. աշխարհի նախկին առաջին ռակետին մեղադրում են դոպինգ օգտագործելու մեջ: Այդ մասին հհայտարարել է Ռումինիայի թենիսի հավաքականի ավագ Իլիե Նաստասեն: Նա ասել է, որ Ուիլիամսը և ԱՄՆ-ից այլ մարզիկներ խթանիչ են օգտագործել: Այնուամենայնիվ, մարզիկները դեռ ստուգումներ չեն անցել:

«Ռուսաստանի սպորտային  վարկանիշը դոպինգների պատճառով բավականին տուժել է: Սակայն դա վերաբերում է նաև Սերենա Ուիլիամսին, չեք տեսել, թե նա ինչ տեսք ունի: Ամերիկացիներին ոչ ոք խթանիչ ստուգման չի ենթարկում: Եթե ամերիկացիների դոպինգ պատմությունները ջրի երես դուրս գան, բոլոր մեծ մրցաշարերը կվերանայվեն»,-ասել է ռումինացին:

Հիշեցնենք, որ 2016թ. «Fancy Bears» հաքերային խումբը համացանցում տեղադրել է նյութեր այն մասին, որ ամերիկուհի Սերենա Ուիլլիամսը խթանիչներ է օգտագործել: Դրա շնորհիվ 2010, 2014 և 2015 թթ. նա այնպիսի արգելված դեղամիջոցներ է օգտագործել, ինչպիսիք են օքսիկոդոնը, հիդրոմորֆոնը, պրեդնիզոնը և մեթիլպրեդնիզոլոնը:

Vesti.am