«Manchester Evening News» բրիտանական պարբերականը Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատել է 10 հնարավորից 7 միավորով:
«Մխիթարյանն արդարացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» անցումը 4-2-3-1 ձևաչափին, որը թիմը կիրառում է ընթացիկ մրցաշրջանում: Նա փայլուն է խաղում ինչպես կենտրոնում, այնպես էլ եզրային խաղում: Ընդ որում, Մխիթարյանը վերադարձել է «աքսորից» ու մի քանի վնասվածքներից հետո»,- գրում է պարբերականը:
10-ից 7 միավոր են ստացել նաև Դավիթ Դե Խեան, Սերխիո Ռոմերոն և Մարկո Ռոխոն, իսկ ամենաբարձր՝ 8 միավորի են արժանացել Անտոնիո Վալենսիան, Խուան Մատան ու Զլատան Իբրահիմովիչը:
Vesti.am