Իտալացի թենիսիստ Ֆաբիո Ֆոնյինին Մայամիի մրցաշարի քառորդ եզրափակչում 4:6, 2:6 հաշվով հաղթանակ է տարել ճապոնացի Քեյ Նիսիկորիի հետ խաղում:
Կիսաեզրափակչում իտալացի թենիսիստը կարող է հանդիպել իսպանացի Ռաֆայել Նադալի կամ Ջեք Սոքի հետ:
Կանանց մրցաշարում ամերիկացի թենիսիստուհի Վինուս Ուիլյամսը քառորդ եզրափակչում 7:5, 6:3 հաշվով հաղթանակ է տարել գերմանացի Անժելիկա Քերբերի հետ խաղում:
Առաջնության կիսաեզրափակչում Վինուսը կխաղա բրիտանացի Յոհաննա Կոնտայի հետ, ով առաջնության քառորդ եզրափակչում 3:6, 7:6 (9:7), 6:2 հաշվով հաղթել է ռումինացի Սիմոնա Խալեպին:
Vesti.am