«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ «Բարսելոնան» չի վաճառի թիմի հարձակվող Նեյմարին:
«Նեյմարին գնելն աբսուրդ է: Այնպիսի թիմը, ինչպիսին «Բարսելոնան» է, չի ցանկանում և մտադիր չէ կորցնել նրան: Նեյմարը Մեսսիից հետո կդառնա «Բարսելոնայի» գլխավոր աստղը»,-ասել է Մոուրինյոն:
«DIS»-ի շահերը պաշտպանող փաստաբան Էլիզեո Մարտինեսն էլ պատմել է, թե ինչ հավակնություններ ունի «Բարսելոնան»:
«DIS»-ում, որին պատկանում են բրազիլացի հարձակվող Նեյմարի 40 տոկոս իրավունքները, կարծում են, որ 2013 թվականին ֆուտբոլիստի «Սաթոսից» կատալոնական ակումբ տեղափոխվելու տրանսվերը, որը պաշտոնապես հայտարարել է «Բարսելոնան», զգալիորեն նվազեցված է:
«Բարսելոնան» ցանկանում էր ֆուտբոլիստին ձեռք բերել առանց պայմանագրով նախատեսված փոխհատուցման վճարման, այլ ակումբների հետ պայքարի և ՖԻՖԱ-ի կանոնակարգի շրջանակում: Այդ ակումբը որոշել է խաբել շուկային և գումարը փոխանցել, այն ոչ մի տեղ չգրանցելով»,-ասել է Մարտինեսը:
Ավելի վաղ «Բարսելոնան» հայտարարել էր, որ Նեյմարի տրանսվերը կազմում է 19.3 մլն եվրո:
Vesti.am