Foto

Գևորգ Ղազարյանն այսօր կվերադառնա Պորտուգալիա

Հայաստանի ազգային հավաքականի և «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն այսօր կվերադառնա Պորտուգալիա:

Այս մասին հայտնում է պորտուգալական «Abola»-ն:

Հաղորդվում է նաև, որ Մադեիրայում ֆուտբոլիստը բուժզննում կանցնի՝ վնասվածքի լրջությունը պարզելու համար:

Հիշեցնենք՝ Գևորգ Ղազարյանը վնասվածք էր ստացել ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Ղազախաստանի հետ Երևանում կայացած խաղի առաջին իսկ րոպեին: Նախնական ախտորոշմամբ, նրա մոտ առկա է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք: