Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կարող է որակազրկել Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին: Այդ մասին հայտնում է «Marca»-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ֆուտբոլիստը վիրավորել է Արգենտինա-Չիլի որակավորման խաղի եզրային մրցավարներից մեկին: Դրանից հետո ՖԻՖԱ-ն Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայից (AFA) պարզաբանում է պահանջել:
Այն էլ իր հերթին հայտարարել է, որ դա հաստատող հիմքեր չի տեսնում: ՖԻՖԱ-ն դիմել է բրազիլական մրցավարական խմբին, որոնք աշխատել են այդ հանդիպման ժամանակ, որն էլ իր հերթին խոստովանել է, որ Մեսսիի կողմից վիրավորանք չի լսել: ՖԻՖԱ-ն «AFA»-ին հիշեցրել է, որ ֆուտբոլիստին կարող են որակազրկել անգամ հաշվի չառնելով, որ մրցավարները չեն հաստատել արգենտինացու անպարկեշտ վարքագիծը:
Vesti.am