«Football Espana»-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է դաշտ վերադառնալ:
Երեք ամիս խաղադաշտ չմտնելուց հետո նախորդ շաբաթվանից 27-ամյա ֆուտբոլիստը վերսկսել է լիարժեք մարզումները: Ամենայն հավանականությամբ, նա կհայտնվի Պրիմերայի 23-րդ տուրի` հայտացուցակում:
«Ռեալ» - «Էսպանյոլ» խաղը կկայանա փետրվարի 18-ին: