Foto

Ժեզուսի վիրահատությունը հաջող է անցել

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի վիրահատությունը հաջող է անցել: 19-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր ոտքի կոտրվածք:

Ապաքինման համար Գաբրիել Ժեզուսին անհրաժեշտ է կլինի 2-3 ամիս:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 4 խաղում Ժեզուսը դարձել է երեք գոլի հեղինակ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:

c422_11weaalaq2

Vesti.am