Foto

Նոյերը հերքել է անգլիական ակումբ տեղափոխվելու մասին լուրերը

«Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը հերքել է այն ասեկոսեները, որոնք վերաբեում էին նրա՝ «Մանչեսթեր Սիթի» հնարավոր տեղափոխությանը։
«Ես չեմ առնչվել «Սիթիի» հետ, ես ուրախ և գոհ եմ «Բավարիայի» իմ կարիերայից, դրա համար էլ վերջերս երկարաձգել եմ իմ պայմանագիրը ակումբի հետ։ Գվարդիոլան գիտի իմ հեռախոսահամարը, սակայն նա ինձ չի զանգահարել, ամեն բան կարգին է»,– ասել է Նոյերը։
Vesti.am