Foto

Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են, և այն շուտով կկայանա․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են, և այն շուտով կկայանա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Պեսկովի խոսքերը։

«Այն (խմբ․՝ Պուտինի այցը Չինաստան) իսկապես շատ շուտով կկայանա։ Եվ իսկապես, այս այցի նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն ավարտվել են, բոլոր շփումները հաստատվել են, և այցի բոլոր հիմնական բաղադրիչները համաձայնեցվել են»,-լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։