Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը։
Աղբյուրի համաձայն՝ ռուսական ակումբն արդեն վաղուց է հետևում 27-ամյա հայ ֆուտբոլիստի խաղին։ Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի է մեծացել Սերբիայի գավաթի խաղարկության եզրափակիչի՝ «Վոյվոդինայի» դեմ հաղթական խաղից հետո (2-2, 11 մետրանոցներով՝ 5-4), որում նա դարձել էր արդյունավետ փոխանցման հեղինակ: Նշվում է, որ տրանսֆերը կարող է իրականացվել 2026 թվականի ամռանը։
Նշենք, որ Թիկնիզյանը սերբական թիմի կազմում հանդես է գալիս 2025 թվականի հուլիսից։ Նրա գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը: 2025/26 մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանում Թիկնիզյանը պաշտպանել է ԲԿՄԱ-ի, Կուրսկի «Ավանգարդի» և Մոսկվայի «Լոկոմոտիվի» գույները։ Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։
Armsport









