Ֆրանսիական «Մարսելը» հայտնվել է ֆինանսական լուրջ դժվարությունների առաջ։ Ինչպես հաղորդում է ինսայդեր Սանտի Աունան, ինչպես նաև ֆրանսիական այլ լրատվամիջոցներ, ակումբը տրանսֆերի է հանել թիմի բոլոր ֆուտբոլիստներին։
Ֆինանսական նման խնդիրները պայմանավորված են Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի ուղեգիր չնվաճելու հանգամանքով, ինչն ուղղակիորեն հանգեցրել է եկամուտների զգալի կորստի։ Նշվում է, որ ստեղծված իրավիճակում «Մարսելի» կազմից ցանկացած խաղացող կարող է վաճառվել։
Հիշեցնենք, որ «Մարսելը» Ֆրանսիայի 9-ակի չեմպիոն է։ Ներկայումս թիմը մարզում է Հաբիբ Բեյեն, իսկ Լիգա 1-ի ընթացիկ առաջնությունում այն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։









