Իսրայելը և Լիբանանը պայմանավորվել են ևս 45 օրով երկարաձգել հրադադարի ռեժիմը և ԱՄՆ-ի հովանու ներքո սկսել անվտանգության հարցերով բանակցություններ, հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Տոմի Պիգոտը։
«Ապրիլի 16-ին հաստատված հրադադարը կերկարաձգվի 45 օրով՝ շարունակական առաջընթացն ապահովելու համար։ Պետդեպարտամենտը կվերսկսի բանակցությունները հունիսի 2-ին և 3-ին։ Մենք հույս ունենք, որ այս քննարկումները կնպաստեն երկու երկրների միջև երկարատև խաղաղության հաստատմանը»,-ասված է հայտարարության մեջ։









