Foto

Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել

Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել, հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Այսօր ժամը 12:10-ին հեռախոսազանգ եմ ստացել մի անծանոթ տիկնոջից, որն ինձ հայտնում էր, որ գտնվում է Մետրոպոլիտենում և իրեն այդ պահին ձերբակալում են՝ քպ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար։ Մի քանի ընթացակարգային խորհուրդ տվեցի, ասացի, որ արարքն առավելագույնը կարող է որակվել վարչական իրավախախտում, իսկ այդ դեպքում անազատության առավելագույն ժամկետը 3 ժամ է։ Միաժամանակ խնդրեցի զանգահարել թե՛ ազատվելիս և թե՛ ավելի երկար ժամկետով անազատության մեջ պահվելիս։

Հետո դարձավ անհասանելի ու այդպես էլ չզանգահարեց։ Ես էլ զանգում եմ՝ մինչև հիմա անհասանելի է։ Տեղեկություն ունեցողներին խնդրում եմ ինձ տեղյակ պահել – չլինի թե քաղաքացուն 72 ժամով ձերբակալել են ու մնացել է մենակ»,- նշել է փաստաբանը։