Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ բանակցությունների, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։
«Եթե Ռուսաստանը իսկապես պատրաստ է լուրջ քննարկման, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի։ Ուկրաինան բազմիցս ընդգծել և իր գործողություններով ցույց է տվել, որ մենք կողմ ենք պատերազմի դադարեցմանը, մենք կողմ ենք խաղաղությանը։ Սա Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումն է, որը սատարվում է Ուկրաինայի նախագահի կողմից։ Մենք կողմ ենք ռազմական գործողությունների դադարեցմանը։ Ուզում եմ կրկնել. խաղաղության կնքումը թուլության նշան չէ, այլ առողջ բանականության ապացույց»,-նշել է նա։









