Foto

Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել

Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել:

Նշվում է, որ, Վիգենը գերության ընթացքում առողջական մի շարք խնդիրներ է ձեռք բերել, նրան հաշմանդամության 3-րդ կարգ է տրվել, հիմա նա համալիր բուժման կարիք ունի։

«Ծանր քրոնիկ հիվանդությունների, սահմանափակ շարժունակության, լսողության կորստի և սիրտ-անոթային ռիսկերի պատճառով՝ նա շարունակում է բախվել լուրջ դժվարությունների առօրյա կյանքում և աշխատանքային հարցերում։ Չնայած պետական մարմիններին ուղղված բազմաթիվ դիմումներին՝ Վիգենը չունի կայուն կացարան և ապավինում է ընկերների ու հարազատների աջակցությանը»,- նշված է էջում։