Foto

ՀՀ-Վրաստան ԲՈՒՀ-երի միջև համագործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել

Վրաստանում ՀՀ դեսպանը և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալը հանդիպել են. այս տեղեկությունը հայտնել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիային։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր»,- ասված է հայտարարության մեջ։