Foto

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում, որտեղ գործում են հայկական եկեղեցիներ, հայ համայնքը հոգևորականների առաջնորդությամբ ծաղիկներ է զետեղել և աղոթել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի և արցախյան ազատամարտի մասնակից հայորդիների հոգիների խաղաղության համար։ Հայտնում են թեմի մամուլի ծառայությունից՝ հրապարակելով լուսանկարներ։