Foto

ԱՄՆ-ն շարունակում է ներգրավված լինել Ուկրաինայի բանակցային գործընթացում․ Զելենսկի

ԱՄՆ-ն շարունակում է ներգրավված լինել Ուկրաինայի բանակցային գործընթացում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ակնհայտ է, որ Իրանում պատերազմն այժմ գրավում է ԱՄՆ նախագահի ամենամեծ ուշադրությունը։ Սակայն կա առաջնահերթություն և ամերիկյան ժողովրդի աջակցությունը՝ այս պատերազմը Եվրոպայում նույնպես դադարեցնելու համար»,-ասել է Ուկրաինայի առաջնորդը։

Ուկրաինայի նախագահը նաև զգուշացրել է Ռուսաստանի հետագա հարձակումների հնարավորության մասին։ Նրա խոսքով՝ Մոսկվան չի ցուցաբերում ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամություն։

«Այսօր ռազմաճակատում լռություն չկար. մարտերը շարունակվել են», - ընդգծել է Զելենսկին։