ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների սահմանային գերատեսչությունների ղեկավարների 9-րդ տարածաշրջանային խորհրդակցությանը, որը տեղի է ունեցել Գուլիստոն քաղաքում (Տաջիկստանի Հանրապետություն)։
Խորհրդակցության ընթացքում սահմանային գերատեսչությունների ղեկավարները և ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի աշխատանքային մարմինների ներկայացուցիչները քննարկել են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում սահմանային անվտանգության սպառնալիքներին հակազդելու հարցերը, այդ թվում՝ ինչպես ազգային սահմանապահ ծառայությունների, այնպես էլ համատեղ ծրագրերի շրջանակում իրականացվող միջոցառումները։
Իր ելույթում Վալերի Սեմերիկովը նշել է, որ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի համակարգված գործողությունները, ինչպես նաև դրանց ներուժների համախմբումը կարող են բարձրացնել կազմակերպությունների առջև դրված խնդիրների կատարման արդյունավետությունը։
ՀԱՊԿ քարտուղարությունը տեսնում է ահաբեկչության և այլ մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի ակտիվացման հեռանկարներ՝ համագործակցության ընդլայնման և եռակողմ փոխգործակցության կատարելագործման միջոցով։









