Foto

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին տեղափոխել են դատարան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարան։

Այսօր բերման է ենթարկվել  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ Ըստ ՔԿ-ի՝ նա մեղադրվում է «Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների համատեքստում բարեգործության անվան տակ աջակցություն տրամադրելու դեպքով հարուցված քրեական վարույթով»։