Foto

«Լիբանանի և Իսրայելի միջև շփումները կոչված են վերջ դնելու «Հեզբոլլայի» ազդեցությանը». Ռուբիո

«Լիբանանի և Իսրայելի միջև շփումները կոչված են վերջ դնելու «Հեզբոլլայի» ազդեցությանը», — հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նրա խոսքով՝ ընթացիկ բանակցությունները վերաբերում են ոչ միայն հրադադարին, այլ նաև ավելի լայն համաձայնություններին, ներառյալ Իսրայելի ռազմական գործողությունների ավարտը Լիբանանում։

Նշենք՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վերաբերյալ հարցերը քննարկվում են, սակայն ամսաթիվ դեռևս նշանակված չէ։  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների վերսկսումը։