Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ Դանիյար Իմանալիևի և Ռուսաստանի Դաշնությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Խալիդ Աբդուլլա Շավաբկայի հանդիպումը։
Կողմերը քննարկել են ԵՏՀ-ի և Հորդանանի կառավարության միջև համագործակցության համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստի անցկացման մանրամասները՝ մասնավորապես օրակարգը, անցկացման ժամկետները և մասնակիցների կազմը։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է քննարկել առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման հարցերը և ներգրավել ԵԱՏՄ երկրների ու Հորդանանի գործարար շրջանակների ներկայացուցիչներին՝ ուղիղ կապեր հաստատելու նպատակով։









