Foto

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է․ Sputnik

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է

«Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը հոդվածով»,– Armenia Sputnik–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտնել էր, որ Վերժինե Ստեփանյանին իրավապահներն ուղեկցել են Եղեգնաձորի քննչական բաժին հարցաքննության։ Մինչ այդ ձերբակալվել էր նաև կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը՝ բարեգործության արգելքը խախտելու հոդվածով։