Իրանի իշխանություններն ապրիլի 4-ին հավանություն են տվել մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցմանը իրանական նավահանգիստներ՝ Հորմուզի նեղուցով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։Երկրի գյուղատնտեսության նախարարության տարածած հայտարարությունում նշված է, որ այս որոշմանն աջակցել են Իրանի կառավարությունը և զինված ուժերը։
Հաստատվել է առաջին անհրաժեշտության ապրանքներ, սնունդ և անասուններ տեղափոխող նավերի տարանցումը։ Հորմուզի նեղուցով այդ նավերի անվտանգ անցումն ապահովելու համար մշակվել են հատուկ արձանագրություններ և անհրաժեշտ դրույթներ։








