Foto

Իրանի շուրջ լարվածությունը հանգեցնում է բացասական հետևանքների․ Պուտին ու Էրդողանը զրուցել են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է Կրեմլը։

Նշվում է, որ քննարկվել է Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունը։

Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը խթանելու պատրաստակամության համար։

Պուտինը և Էրդողանը նշել են, որ Իրանի շուրջ լարվածությունը հանգեցնում է բացասական հետևանքների, մասնավորապես էներգետիկ ոլորտի համար։

Կողմերը քննարկել են նաև ռուս-թուրքական քաղաքական, առևտրային և տնտեսական կապերի ընդլայնման հետագա քայլերը։ Առաջնորդները նշել են քայլերի համակարգման կարևորությունը՝ հաշվի առնելով Կիևի կողմից Սև ծովում գազատարներին հարվածելու փորձերը։

Պուտինը և Էրդողանը նշել են Պարսից ծոցում արագ հրադադարի անհրաժեշտության վերաբերյալ իրենց ընդհանուր դիրքորոշումները։