Foto

Արաղչին ու Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել. Միրզոյանը ցավակցություն է հայտնել

Այսօր` մարտի 2-ին, տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչիի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը:

«Զրույցի ընթացքում Արաղչին, անդրադառնալով ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից բանակցությունների ընթացքում Իրանի դեմ իրականացված անօրինական և արդարացում չունեցող ագրեսիային, ընդգծել է, որ Իրանը գտնվում են լայնածավալ պատերազմի մեջ։

Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ի պատասխան այս անհանդուրժելի ագրեսիայի, թիրախավորել է օկուպացված տարածքներն ու տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները: Իրանը պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունն այնքան, որքան անհրաժեշտ կլինի, ինչպես նաև վրեժ լուծել իր նահատակ առաջնորդի արյան համար։

Միրզոյանն այս զրույցի ընթացքում իր ցավակցությունն է հայտնել Գերագույն առաջնորդի, ինչպես նաև իրանցի մի շարք քաղաքացիների, կանանց և երեխաների նահատակության կապակցությամբ։ Նա նաև հայտարարել է Հայաստանի պատրաստակամության մասին՝ այս պայմաններում անհրաժեշտ ցանկացած մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակը դիվանագիտական հանգուցալուծում կստանա»,-նշված է հաղորդագրության մեջ։