Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և Մերձավոր Արևելքում իրադարձություններով պայմանավորված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կապի մեջ է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Պատրիարքության և տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ։
«Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով և մշտական կապի մեջ է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Պատրիարքության և տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ»,- այս մասին Aysor.am-ին հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագա քահանա Արթենյանը։









