Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից։
«Ներկայումս տուժածներն անցնում են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում համապատասխան բուժօգնություն։
Վիրավորներից մեկն այս պահին վիրահատվում է, իսկ մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Բոլոր տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ»:









