Foto

Բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն ՀՀ-ում է

Ուրախությամբ հայտնում եմ, որ բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների (GPU) առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նա նշել է՝ սա կարևոր քայլ է ՀՀ կառավարության «ԱԲ գործարանների պարտեզ» հայեցակարգի կյանքի կոչման և մեր երկրի՝ հաջորդ սերնդի ԱԲ տվյալների ենթակառուցվածքի ստեղծման ճանապարհին։

«Այս սարքավորումների ներմուծումը մեր տեսլականի իրագործումն է և վճռական քայլ՝ ապագայի տեխնոլոգիաների ձևավորման մեջ Հայաստանի տեղը սահմանելու ճանապարհին։

Այս փուլը հաջորդում է Գագարինում ԱԲ տվյալների կենտրոն կառուցող 𝗘𝗹𝗲𝘃𝗲𝗶𝗴𝗵𝘁 𝗔𝗜 ընկերության ղեկավարության հետ ամիսներ առաջ մեր ունեցած ռազմավարական հանդիպմանը, որի ընթացքում բարձր արտադրողականությամբ ԱԲ ենթակառուցվածքների ընդլայնումը, ինչպես նաև տեխնոլոգիաների հասանելիության ու մատչելիության բարձրացումը սահմանել ենք որպես մեր ազգային առաջնահերթություններից մեկը։

Այս ենթակառուցվածքը կներգրավի տեղական նորարարներին, կհզորացնի մեր հաշվարկային կարողությունները և կխթանի թվային փոխակերպումը թե՛ հանրային, թե՛ մասնավոր հատվածներում», - գրել է նախարարը։