Foto

Փետրվարին հարկ վճարողների հետ ապահովել ենք 165.8 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ

2026 թվականի փետրվարին հարկ վճարողների հետ ապահովել ենք 165.8 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը 2025 թ. փետրվարի համեմատ ավելի է 19.1 մլրդ դրամով կամ շուրջ 13%-ով։ Գրված է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ֆեյսբուքի էջում:

«Փետրվարին հարկ վճարողներին վերադարձվել է 32.1 մլրդ դրամ գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 6.7 մլրդ դրամով կամ 26.2%֊ով։

Հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը, ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված մեր հետևողական քայլերը, հարկ վճարողների կարգապահության բարձրացումը, վերլուծական և թվային գործիքակազմի դերի էական ընդլայնումը. սրանք բոլորը այն կարևոր գործոններն են, որոնք, ի թիվս տնտեսական մյուս գործոնների, նպաստում են արդեն տարեսկզբից արձանագրվող հարկային մուտքերի բարձր աճին»,- նշված է գրառման մեջ։