Գերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին, սակայն կդիտարկի Հորդանանում և Իրաքում բազմազգ ռազմաբազաներում տեղակայված իր զինվորների պաշտպանության հարցը, եթե նրանք ենթարկվեն հարձակման։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործ նախարար Յոհանն Վադեֆուլը, հայտնում է The Financial Express-ը։
«Դաշնային կառավարությունը հակամարտությանը մասնակցելու մտադրություն չունի»,- ասել է Վադեֆուլը՝ հավելելով, որ իրենք չունեն անհրաժեշտ ռազմական ռեսուրսներ։
Այնուամենայնիվ, արտգործնախարարը շարունակել է՝ նշելով, որ հնարավոր է, որ Բունդեսվերի զինվորները պաշտպանվեն, եթե նրանց վրա հարձակում գործվի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի ռադիոն հաղորդել էր, որ Գերմանիան լրջորեն դիտարկում է Իրանի դեմ պшտերազմին միանալու հնարավորությունը։









