Foto

Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ չի կայանա

Չեղարկվել է փետրվարի 10-ին և 11-ին նախատեսված Մոսկվա-Երևան ուղղության միանգամից երկու չվերթ։ Այս մասին են վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալները, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

Մասնավորապես, չեն կայանա «Վնուկովո» օդանավակայանից փետրվարի 10-ին, ժամը 19:15-ին և փետրվարի 11-ին ժամը 07:45-ին նախատեսված Մոսկվա-Երևան չվերթերը:

Երկու չվերթերն «Shirak Avia» ընկերության են։

Մեզ առայժմ չի հաջողվել կապ հաստատել ավիաընկերության հետ։