Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 20/8 հասցեի մոտ՝ «Դոմուս» խանութի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Արման Մ․-ի վարած «Toyota» մակնիշի և 68-ամյա Սերգեյ Դ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։









