Foto

Իրանն ԱԷՄԳ-ին ԱՄՆ-ի և Իսրայել գործողությունների մեղսակից է համարում

Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մեղսակից է համարել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտներին հասցված հարվածների գործում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ISNA-ին, նման մեղադրանք է հնչեցրել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ԱԷՄԳ-ի ղեկավարությանը ուղղված նամակում։

Նա գործակալությանը մեղսակից է համարել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածներին չմիջամտելու համար։