Foto

Սպասվում է ձյուն ու բուք. եղանակը Հայաստանում

Երևան քաղաքում փետրվարի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 8-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան, 2-5 մ/վ, փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի ցերեկը, 8-ին կբարձրանա 4-6 աստիճանով, փետրվարի 10-11-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: